211652_close_icon
views-count4661 դիտում article-date 21:10 22-03-2017

Խոր անկումը կարծես թե կանգ է առել և այժմ թևակոխում ենք վերելքի փուլ. Վարդան Արամյան

2017 թվականի երկու ամսում ունենք առևտրի իրական ծավալների 9,6 տոկոս աճ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը փաստեց, որ արդյունաբերության նախապատվելի ճյուղերում արձանագրովում են աճի տեմպեր: «Տնտեսական ակտիվության աճին մեծ մեծ նպաստ են բերել նաև ծառայությունները և առևտուրը: Առևտուրը 2016 թվականի ընթացքում բացասական է եղել, իսկ հոկտեմբերից այդ բացասական աճի տեմպերը շրջվեցին, և տարին ամփոփեցինք դրական միտումով: 2017 թվականի երկու ամսում ունենք առևտրի իրական ծավալների աճ` 9,6 տոկոս: Այս ցուցանիշը մեզ ասում է, որ պահանջարկի այն խոր անկումը, որ երկու տարիներ ընթացքում` տրանսֆերտների անկման հետևանքով ունեցել ենք, կարծես թե կանգ է առել և այժմ պատկերը հակառակն է»,- ասաց Արամյանը` վստահեցնելով, որ թևակոխում ենք վերելքի փուլ:

Նմանատիպ նյութեր