211652_close_icon
views-count84752 դիտում article-date 21:40 22-03-2017

Ուզո՛ւմ եմ, որ հավատաս՝ ես ու դու կարո՛ղ ենք ավելի լավը դարձնել մեր կյանքը. Հակոբ Բեգլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Հակոբ Բեգլարյանը, դիմելով երևանցիներին, անկեղծորեն ասում է. «Ես դիմում եմ քեզ՝ ակնկալելով քո աջակցությունը: Վստահեցնո՛ւմ եմ, որ քո ձայնը շատ բան կարող է փոխել մեր կյանքում: Գիտեմ նաև, որ ունես մեծ թերահավատություն՝ հասկանո՛ւմ եմ: Չնայած այդ ամենին՝ ուզո՛ւմ եմ, որ հավատաս՝ ես ու դու կարո՛ղ ենք ավելի լավը դարձնել մեր կյանքը»: Պատգամավորության թեկնածու, 51-ամյա Հ. Բեգլարյանին երևանցիները նոր չէ, որ ճանաչում են։ Թե՛ դպրոցական, թե՛ ուսանողական տարիներից արդեն ճանաչում ուներ շրջապատում ու հարգանք ու վստահություն է վայելել թե հասակակից, և թե ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է «Շինանյութ» փորձարարական գործարանից և դրան զուգահեռ սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Արդյունաբերության պլանավորում» ֆակուլտետում։ Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում, որտեղից զորացրվելուց հետո աշխատանքը շարունակել է «Շինանյութ» փորձարարական գործարանում և ավարտելով Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստացել է տնտեսագետի որակավորում։ 90-ական թվականներին աշխատել է Հարկային պետական տեսչությունում՝ որպես հարկային տեսուչ, իսկ 1996 թվականին ընտրվել է Երևանի «Նարեկ» Բաց Բաժնետիրական Ընկերության խորհրդի նախագահ և մինչև 2000 թվականը աշխատել որպես նշված ընկերության գործադիր տնօրեն։ Այնուհետև աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գնումների գործակալությունում՝ որպես պետի տեղակալ, այնուհետ նույն գործակալության ՊՈԱԿ-ի պետ։ 2 տարի աշխատել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ։ 2014 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ, իսկ 2016-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հ. Բեգլարյանը ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ Հ. Բեգլարյանին ճանաչողները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Հակոբը բազմաթիվ բարեգործական և սոցիալական աշխատանքներ է կատարել վերջին 15 տարիների ընթացքում և ամեն անգամ, երբ խնդիր է դրվել՝ նրա կատարած բարեգործական աշխատանքների մասին հանրությանը տեղեկացնել, նա դեմ է եղել դրան՝ ասելով, որ աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը, որ եթե սրտով ես անում, ապա դրա մասին պետք չէ բարձրաձայնել։ Բազմաթիվ անգամներ սատար է կանգնել սոցիալապես անապահով պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքներին, բանակում ծառայող զինվորների հարազատներին և այդ ամենի հրապարակմանը դեմ է եղել պատգամավորության թեկնածու Հ. Բեգլարյանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր