211652_close_icon
views-count5479 դիտում article-date 15:38 22-03-2017

«Բավարիան» «Ռեալի» հետ խաղի տոմսերի համար 200 հազ. հայտ է ստացել

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում` «Ռեալի» հետ խաղի տոմսերի 200 հազար հայտ է ստացել: Յուրաքանչյուր ոք, ում հայտ ընդունվի, կստանա խաղի 2 տոմս ձեռք բերելու հնարավորություն` 35-ից 180 եվրո արժողությամբ: Հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին: «Ռեալի» երկրպագուների համար «Բավարիան» հատկացրել է 2800 տոմս: Մադրիդում կայանալիք պատասխան խաղում տոմսերը կվաճառվեն 80 եվրոյով: Նշենք, որ «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտը տեղավորում է մոտ 68 հազ. հանդիսական:

Նմանատիպ նյութեր