211652_close_icon
views-count18969 դիտում article-date 15:03 22-03-2017

Ավտովթար Երևանում. տաքսին ու պատգամավորի Nissan-ը տեղափոխվել են Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 17։40-ի սահմաններում Թամանցիների 2-րդ հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 7-րդ շենքի բնակիչ Խորեն Ներսիսյանի վարած Nissan մակնիշի 049 ՕՕ 01 համարանիշի և Արարատի մարզի Մասիսի գյուղի բնակիչ Ֆրունզ Մխիթարյանի վարած Kia մակնիշի 34 FՏ 535 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն, քանի որ վթարի մեջ վարորդների միջև անհամաձայնություն է եղել, ավագ հետաքննիչ Ա. Թևոսյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ը սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանին, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր