211652_close_icon
views-count17295 դիտում article-date 14:33 22-03-2017

Ձերբակալվել է Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը՝ Սանտո Վոտտարին

Իտալիայի ոստիկանությունն այս գիշեր ձերբակալել է հայտնի մաֆիոզ Սանտո Վոտտարիին, ով համարվում է Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով La Cnews 24-ին։ Հեռուստաալիքը հայտնել է, որ 45-ամյա Վոտտարիին իրավապահները հայտնաբերել են գաղտնի բունկերում՝ կառուցված իր հայրենի քաղաքում՝ Բենեստարիում։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ Վոտտարին գլխավորում է կալաբրիական ամենաագրեսիվ խմբավորումներից մեկը՝ «Նդրանգետա»-ն։ Վերջինս մասնակից է բազմաթիվ արյունալի ոճրագործությունների, մասնավորապես, մեղադրվում էր 2007 թվականի օգոստոսին, այսպես կոչված, «Դույսբուրգի ջարդերին» մասնակցություն ունենալու մեջ։ Այն ժամանակ դատարանը Վոտտարիին դատապարտեց 30 տարվա ազատազրկման։ Հայտնի մաֆիոզի նկատմամբ Եվրոպոլի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում։

Նմանատիպ նյութեր