211652_close_icon
views-count3703 դիտում article-date 15:37 22-03-2017

Լապշինի կինը հայտնել է ամուսնու վիճակի վատացման մասին, իսկ Ադրբեջանը հերքում է տեղեկությունը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի վիճակը վատացել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բլոգերի կինը՝ Եկատերինա Լապշինան։ «Մարտի 17-ին Սաշան հայտնել էր, որ իր վիճակը վատացել է։ Ես այդ մասին գրել էի։ Երեկվա խոսակցությունից հետո նրա վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տվել. Բացի վերջին օրերին գլխացավեր ունենալուց, որոնք դարձել են նրա ուղեկիցը, երեկ գիշեր նա քթի հանկարծակի արյունահոսություն է ունեցել»,-գրում է Ե. Լապշինան։ Նա հավելել է, որ այդ մասին տեղյակ է պահել հյուպատոսությանը, Կարմիր խաչին, սակայն կասկածում է, որ նրանք անհրաժեշտ միջամտությունը կցուցաբերեն։ Ադրբեջանի արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մեհման Սադիղովն էլ հերքել է բլոգերի կնոջ տեղեկությունը, թե Լապշինի առողջական վիճակը լավ չէ։

Նմանատիպ նյութեր