211652_close_icon
views-count31385 դիտում article-date 12:08 22-03-2017

Հրդեհ՝ Կոտայքի մարզում. միայն հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել մեքենայում բռնկված հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 20-ին, ժամը 15:30-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Պռոշյան գյուղի տարածքում, հրդեհ է բռնկվել Samand մակնիշի 13 OO 361 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրդեհի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները։ Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվել է մեքենայի շարժիչի հատվածը: Մեքենան շահագործվում էր որպես տաքսի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել՝ ժամը 15:51-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր