211652_close_icon
views-count13831 դիտում article-date 11:58 22-03-2017

SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ պատկան մարմինները վերացրեցին վարորդների համար պատուհաս դարձած խոչընդոտները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի բարձիթողի վիճակում է գտնվում Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում, «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմացի հատվածը։ Տեղական չինովնիկների մեղքով մարդաբոյ փոսերը դարձել էին իսկական պատուհաս՝ վարորդների համար։ Հրապարակումից րոպեներ անց նշված փողոց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Հրայր Անտոնյանի գլխավորությամբ։ Տեղեկացանք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ են ժամանել ու արդեն տեղից Հ. Անտոնյանի ահազանգով ժամանեցին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր 1 ժամվա ընթացքում վերացրեցին թերությունները։ Արդեն աշխատանքների ավարտին աշխատակիցներին մոտեցավ Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը և շնորհակալություն հայտնեց փոսալցման աշխատանքները կատարողներին, մինչդեռ, եթե պատգամավորը ցանկություն ունենար, այդ խնդիրը րոպեների ընթացքում կկարգավորվեր։ Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/21/1062161/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության չինովնիկները, Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու այս օրերին ամպագոռգոռ խոստումներ տվող պատգամավորության թեկնածուները երևանցիներին խոստանում են «վարդագույն Երևան», ինչպես նաև հարթ ասֆալտապատ ճանապարհներ, մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցում՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմաց, մարդաբոյ փոսերը վարորդների համար մի իսկական պատուհաս էին դարձել։ Այդ հատվածում աշխատող «խադավիկներն» անգամ չէին հասցնում վերանորոգել վնասված ավտոմեքենաները, որոնք այդ օրն էին ընկել այդ մարդաբոյ փոսերի պատճառով։ Դիտահորի երկաթե ձողերն անգամ վտանգ էին ներկայացնում վարորդների համար, իսկ պատկան մարմիններին թողնեիր՝ սրտաճմլիկ խոստումներ տային։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր