211652_close_icon
views-count2064 դիտում article-date 16:50 22-03-2017

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա մայիսի 25-ին

Մայիսի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին Interfax-ին հայտնել է հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներից մեկը։ Քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարին, դաշինքի անդամ պետությունների միջև ֆիսկալային հավասար բաշխմանը, ինչպես նաև պաշտպանության մեծացմանն առնչվող հարցեր։ Ամենայն հավանականությամբ գագաթնաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը այս պահին գտնվում է Վաշինգտոնում, սակայն հայտնի է, որ նրա և Թրամփի միջև ոչ մի տեսակի շփում չկա։ Նա հանդիպել է պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի հետ, իսկ այսօր կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր