211652_close_icon
views-count4072 դիտում article-date 11:21 22-03-2017

Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ ռեյտինգայինների մեծ մասը դուրս մնա խորհրդարանից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգն իր թեկնածուներով պատուհաս է դարձել մեր երկրի համար: Մարտի 5-ից ինչ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, օր չի լինում, որ տարբեր կուսակցությունների, անգամ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջև ինչ-որ միջադեպ չգրանցվի: Ընդհուպ գրեթե մահվան դուռը հասցնող դանակահարությամբ: Բայց սա ընդամենը այդ ընտրակարգի տխուր հետևանքներն է: Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ այդ ռեյտինգային թեկնածուներից մեծ մասը դուրս մնա խորհրդարանից կամ չընդգրկվի պետական կառավարման համակարգում ընդհանրապես: Այդ թեկնածուները երբեմն բավականին հզոր են, տիրապետում են ֆինանսական ու մարդկային լուրջ ռեսուրսների: Նրանք այդ ռեսուրսներն օգտագործելով՝ իշխանություններին ձայներ կբերեն: Փոխարենը նորից իշխանություն կպահանջեն: Բայց իշխանությունները նրանցից ոչ բոլորին կարող են ԱԺ բերել: Կոնկրետ ՀՀԿ-ն եթե ինչ-որ հրաշքով կարողանա նորից 50+1 ձայն հավաքել, մեծամասնություն կազմել ու 54 մանդատ ստանալ, լավագույն դեպքում կարող է ԱԺ բերել առավելագույնը 25 ռեյտինգային թեկնածու: Իշխանությունները ՀՀ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից լավագույն դեպքում կարող են ընդամենը 2 ռեյտինգային թեկնածուի մանդատ տալ: Այն էլ նրանցից ամենաազդեցիկներին: Բայց յուրաքանչյուրում մոտ մեկ տասնյակ թեկնածուներ են առաջադրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր