211652_close_icon
views-count44947 դիտում article-date 11:31 22-03-2017

Մինչ տեղական չինովնիկները ծառատունկ ասելով հասկանում են՝ «ծառ տնկել դիտահորի մեջ», վարորդները հույս են փայփայում, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը, որպեսզի դիտահորը փակեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Opel մակնիշի 34 NS 663 համարանիշի, Toyota մակնիշի 18 UU 496 համարանիշի և BMW մակնիշի 01 UU 801 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է 15 օրից ավելի այս բաց դիտահորը, և սա առաջին վթարը չէ։ 30-ից ավելի վթարներ են տեղի ունեցել, և շատ վթարների դեպքերում վարորդները ոչ էլ սպասել են ԱՊՊԱ-ին. իրար հետ լեզու են գտել, փառք տվել Աստծուն, որ զոհեր ու վիրավորներ չկան, ու իրար հետ բարիշելուց հետո հեռացել են վթարի վայրից՝ քարշակներով տանելով վնասված ավտոմեքենաները։ Բաց դիտահորի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Գիշերը քնել չի լինում։ Մեքենաները, որ ընկնում են դիտահորի մեջ, էդ դմփոցի ձայնից վեր ենք թռնում ու եթե առաջ այդ ձայնից վախենում էինք, հիմա արդեն իմունիտետ ենք ձեռք բերել։ Մի քանի անգամ ահազանգել ենք թեժ գիծ, բայց մեր ահազանգերին պատասխանել են, թե՝ լավ կլինի։ Մնում է՝ սպասենք, թե երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան ու երևի այդ ժամանակ էս դիտահորի հարցը կլուծեն։ Հարցի միակ լուծման տարբերակը Ռուսաստանի Դաշնության նախագահի այցից է կախված, քանի որ անգամ պատգամավորության թեկնածուներն են այս օրերին այս հատվածով իրենց թանկարժեք ավտոմեքենաներով ճեմում, բայց, միևնույն է, կամ չեն տեսնում, իսկ եթե տեսնում են, ապա չտեսնելու են տալիս»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր