211652_close_icon
views-count1247 դիտում article-date 11:44 22-03-2017

Brent նավթի գինը նվազել է մինչև 50,77 ԱՄՆ դոլար

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0.39%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48,05 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.37%-ով և 1 բարելի դիմաց կազմել 50,77 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր