211652_close_icon
views-count2725 դիտում article-date 12:48 22-03-2017

Էրդողանը խոստացել է «վերանայել ֆաշիստական Եվրոպայի հետ իր հարաբերությունները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրում նախագահի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ հանրաքվեից հետո կարող է վերանայել «ֆաշիստական ու դաժան» Եվրոպայի հետ իր հարաբերությունները, հայտնում է Reuters-ը։ «Այդ Եվրոպան կարծես երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղած Եվրոպան լինի՝ խտրական, ֆաշիստական, դաժան Եվրոպան, հակաիսլամական ու հակաթուրքական»,-ասել է նա Անկարայում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Վերջինս հավելել է, թե, ի պատասխան Գերմանիայի, Թուրքիան էլ թույլ չի տա երկիր մուտք գործել որևէ եվրոպացի քաղաքական գործչի։ Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլերի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆիեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը Գերմանիայում անցանկալի հյուր է։ «Եթե նա գա այստեղ, ապա, իմ կարծիքով, մենք չպետք է թույլ տանք, քանի որ դա սպառնում է մեր երկրի անվտանգությանը»,-ասել էր Բուֆիեն։

Նմանատիպ նյութեր