211652_close_icon
views-count3783 դիտում article-date 19:58 22-03-2017

Սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեցին ավելի քան 20 000 հայեր․ Պատմության այս օրը

1772 թ. - ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։ 1832 թ. - մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, գերմանացի մեծագույն փիլիսոփա և գրող (ծնվ. 1749 թ.)։ 1841 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։ 1882 թ. - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։ 1888 թ. - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։ 1920 թ. - սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20 000 հայ։ 1935 թ. - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։ 1945 թ. - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

Նմանատիպ նյութեր