211652_close_icon
views-count35326 դիտում article-date 18:28 21-03-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. գիշերը 2 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 21-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Վանաձոր բժշկական կենտրոն են իրենց մոտ տեղափոխել մի քաղաքացու, իսկ ժամը 00:20-ի սահմաններում՝ ևս մեկ քաղաքացու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության քննչական խումբը՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 54-ամյա Վարդան Հովհաննիսայնը և 59-ամյա Սուրեն Սարոյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը նրանց դանակահարելու կասկածանքով որոնում են 3-րդ մաս թաղամասի բնակիչ՝ ոմն Մրդեի, ում ամբողջական տվյալները ճշտվում են: Փաստի առթիվ քննիչ Մնացականյանի կողմից հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր