211652_close_icon
views-count3492 դիտում article-date 18:22 21-03-2017

Անդրես Ինյեստա. Երեխա ժամանակ չէի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան պատմել է «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ որոշ մանրամասներ: «Սկզբից ես չէի ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա»: Ես երեխա էի և այդ տեղափոխությունը ինձ կբաժաներ ընտանիքից` ստիպելով հեռու մեկնել: Մի քանի շաբաթ անց ես զրուցեցի հորս հետ և դա որպես մարտահրավեր ընկալեցի: Նույնիսկ հաշվի առնելով իմ հոր ամբողջ համարձակությունը, եթե մայրս դեմ արտահայտվեր, ես նույն օրն էլ կվերադառնայի տուն: Դա իմ կյանքի ամենավատ ամիսներն էին, սակայն բոլորն ինձ օգնում էին և վերջիվերջո իրավիճակը սկսեց կարգավորվել», ասել է Ինյեստան:

Նմանատիպ նյութեր