211652_close_icon
views-count1717 դիտում article-date 22:05 21-03-2017

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական համագործակցության ընդլայնմանը

Գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական համագործակցության շրջանակներում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարութունում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր կանադական Լայվստոք գենետիկ միավորման, խոզաբուծական միավորման, Փորք Ինթերնեշնլ, անասնակերի և արոտավայրերի միավորման և Հայաստանում ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քուրը և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի և Կանադայի միջև գյուղոլորտում փոխշահավետ համագործակցությունը, մասնավորապես անասնաբուծության և բուսաբուծության ճյուղերում: Կողմերը համաձայնել են խթանել փոխգործակցությունն անասնակերի և արոտավայրերի, կենդանիների գետետիկայի բարելավման, մսի և կանթամթերքի արտադրության և առևտրի բնագավառներում: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր