211652_close_icon
views-count3774 դիտում article-date 19:34 21-03-2017

Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները հայտարարությամբ դատապարտել են արտահայտման և տեղաշարժի ազատությունների սահմանափակումները

Արցախում այսօր ավարտվեց բլոգերների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր մարտի 19-21-ը «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից: Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել պրեզենտացիաներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը: Հայտարարության հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները՝ կից փաստաթղթով: Հիշեցնենք, որ ֆորումի գլխավոր թեմաներն էին հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: ֆորումին մասնակցում էր շուրջ 30 բլոգեր 11 երկրից, մասնավորապես՝ Անտոն Նոսսիկը (Ռուսաստան), Անտոն Մեռկուրովը (Ռուսաստան), Ալեքսանդր Ալիմովը (Լատվիա), Տարիկ Հաֆեդը (Ալժիր), Ռոմայն Միելքարեկը (Ֆրանսիա), Գիլադ Հալպերրնը (Իսրաել), Ալեքսանդր Հոյշըկը (Բելառուս), Իրինա Կովալչուկը (Ուկրաինա), Լուչիանո Տիրինանցին (Իտալիա), Պետրուշկա Շուշտրովան (Չեխիա) և շուրջ 20 մասնակից Հայաստանի և Արցախի հանրապետություններից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր