211652_close_icon
views-count129675 դիտում article-date 16:53 21-03-2017

Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի ենթարկված Нива-ի 22-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 20-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցի 209 տան բնակիչ, 22-ամյա Գևորգ Ապիյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 18-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այդ օրը նա միայնակ չի եղել, ավտոմեքենայում եղել է մեկ այլ ուղևոր, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/18/1061898/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 50 ՏՕ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գեորգի Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր