211652_close_icon
views-count25021 դիտում article-date 15:53 21-03-2017

Երևանի Արաբկիր վարչական շրջանում մարդաբոյ փոսի պատճառով ամեն օր 25-ից ավելի ավտոմեքենա է ջարդվում, պատկան մարմինները «քար լռության են մատնվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության չինովնիկները, Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու այս օրերին ամպագոռգոռ խոստումներ տվող պատգամավորության թեկնածուները երևանցիներին խոստանում են «վարդագույն Երևան», ինչպես նաև հարթ ասֆալտապատ ճանապարհներ, մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցում՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի դիմաց, մարդաբոյ փոսերը վարորդների համար մի իսկական պատուհաս են դարձել։ Այս հատվածում աշխատող «խադավիկներն» անգամ չեն հասցնում վերանորոգեն վնասված ավտոմեքենաները, որոնք այդ օրն են ընկել այդ մարդաբոյ փոսերի պատճառով։ Դիտահորի երկաթե ձողերն անգամ վտանգ են ներկայացնում վարորդների համար, իսկ պատկան մարմիններին թողնես՝ սրտաճմլիկ խոստումներ տան։ Եթե մեկ անգամ նշված մարդիկ այդ հատվածով անցնեն և իրենց ավտոմեքենան ավերվի, ապա նոր, երևի, կհասկանան, որ անցել են ժամանակները ու չի կարելի դատարկ խոսքերով ժողովրդին հրապուրել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր