211652_close_icon
views-count2745 դիտում article-date 14:32 21-03-2017

Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստությունը

Մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: Երեկ կայացած վերականգնողական թեթև մարզմանը մասնակցում էին 16 ֆուտբոլիստ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը, հավաքականին միացել են երեկ երեկոյան: Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին հավաքականին կմիանան այսօր, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին:

Նմանատիպ նյութեր