211652_close_icon
views-count2583 դիտում article-date 13:55 21-03-2017

Մոլդովայում ռուսական լրտես է ձերբակալվել, նրան սպառնում է 12-ից 20 տարի ազատազրկում

Մի քանի օր առաջ Քիշնևում ձերբակալել են ռուսական լրտեսի՝ Մոլդովայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դեմոկրատական կուսակցության նախկին անդամ Յուրի Բոլբոչանուին: «Բոլբոչանուի գործը» քննող դատախազությունը նախօրեին հայտնել է, որ Բոլբոչանուն կապեր է ունեցել Մոլդովայում ՌԴ դեսպանության զինվորական կցորդ Ալեքսանդր Գրուդինի հետ: Այդ մասին հայտնում է [url=http://www.ng.ru/cis/2017-03-21/1_6953_moldova.html]«Независимая Газета»[/url]-ն: «Չի բացառվում ռուսական հատուկ ծառայությունների սպաների հնարավոր մասնակցությունը կամ աջակցությունը երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված իրադարձություններում»,- նշված է Մոլդովայի դատախազության որոշման մեջ: Յուրի Բոլբոչանուի տանից խուզարկությամբ առգրավվել է նրա բջջային հեռախոսը, որով կապ է պահպանել միայն օտարերկրյան գործակալների հետ, ինչպես նաև 23 հազար դոլար, որը նա ստացել է տեղեկություններ տրամադրելու դիմաց: Այս մասին հայտնում է [url=https://point.md/ru/novosti/politika/byvshemu-deputatu-obiavivshemu-o-vykhode-iz-dpm-grozit-do-20-let-lisheniia-svobody]point.md[/url] կայքը: Մոլդովայի Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը նույնպես հաստատել է, որ Յուրի Բոլբոչանուն կապ է պահպանել այն մարդկանց հետ, որոնք հետաքրքրված են պետական կարևորության տեղեկություններ ստանալու մեջ, այդ թվում՝ «սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու» նպատակով: Յուրի Բոլբոչանուին սպառնում է 12-ից 20 տարի ազատազրկում, հայտնում է [url=http://golos.md/byvshiy-deputat-yuriy-bolbochanu-zaderzhan-po-delu-o-shpionazhe---89650.html]golos.md[/url] կայքը:

Նմանատիպ նյութեր