211652_close_icon
views-count2926 դիտում article-date 16:32 21-03-2017

Իրանը սպառնում է, որ կվերականգնի իր միջուկային ծրագիրը, եթե ԱՄՆ-ն շարունակի ներկայիս թերահավատ վերաբերմունքը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է նախկին իրավիճակին վերադառնալու և շարունակելու իր միջուկային ծրագրի իրագործումը, եթե ԱՄՆ-ն շարունակի գործարքի հանդեպ իր թերահավատությունը ցուցադրել, հաղորդում է IRNA-ն։ «Վերջին ամիսներին՝ շնորհիվ որակավորում ստացած իրանցի գիտնականների ու փորձագետների, մեզ հաջողվել է ստեղծել գերժամանակակից ցենտրիֆուգներ»,-ակնարկել է նախարարը։ Հիշեցնենք, որ երկարամյա ու ծանր բանակցությունների արդյունքում 2015 թվականի հուլիսին Իրանի ու միջազգային գերտերությունների միջև կնքվեց իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիր, որի իրագործման դեպքում Իրանի դեմ ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բազմաթիվ տնտեսական ու այլ ոլորտի պատժամիջոցներ պետք է չեղարկվեն։

Նմանատիպ նյութեր