211652_close_icon
views-count7246 դիտում article-date 17:06 21-03-2017

Ադրբեջանից Մոսկվայի մարզ ուղարկված միսը հետ է ուղարկվել

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Մոսկվա քաղաքի, Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչության մասնագետները հետ են ուղարկել մսի խմբաքանակը, որը ներկրվել էր նշված շրջաններ՝ Ադրբեջանից։ Այդ մասին տեղեկացնում է riamo.ru-ն։ Վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միսը ՌԴ արտահանած ընկերությունը դրա թույլտվությունը չի ունեցել։ Այսինքն՝ դդարեցվել է ներկրման փաստաթղթային ձևակերպումը և հետ է ուղարկվել 3,8 տոննա միս։ «Սանիտարա-անասնաբուժական վերահսկման աշխատանքների արդյունքում հաստատվել է, որ արտադրող ձեռնարկությունը Ադրբեջանում արտադրանքի արտահանման թույլտվություն չունի։ Բեռը վերադարձվել է տիրոջը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր