211652_close_icon
views-count3385 դիտում article-date 15:33 21-03-2017

Մոնիկա Բելուչչին կվարի Կաննի կինոփառատոնը

Իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելլուչչիին է վստահվել Կաննի կինոփառատոնի այս տարվա անցկացումը։ Այդ մասին հայտնում է ANSA-ն՝ հղում անելով փառատոնի կազմակերպիչներին։ Այն անցկացվելու է մայիսի 17-28-ը։ Բելլուչչին կբացի և կփակի փառատոնը։ Հայտնի դերասանուհին մեկ անգամ չէ, որ եղել է Կաննի կինոփառատոնի հյուրը։ Նա առաջին անգամ Կանն է ժամանել՝ ներկայացնելու իր մասնակցությամբ «Կասկածի տակ» ֆիլմը, իսկ 2006 թվականին եղել է ժյուրիի անդամ։

Նմանատիպ նյութեր