211652_close_icon
views-count2899 դիտում article-date 11:55 21-03-2017

Հայտնի դարձան ՏոտոՆարդիի Առաջնության հաղթողները

Մարտի 19–ին ժամը 14։00-ին Երևանի «Best Western Congress» հյուրանոցի մեծ դահլիճում կայացավ Տոտոնարդիի առաջնության եզրափակիչ փուլը, որը կազմակերպվել էր TotoGaming ընկերության կողմից՝ Հայաստանի Նարդու Ազգային Ֆեդերացիայի հետ համատեղ։ Բացի առաջնությունից, հյուրերի ու մասնակիցների համար TotoGaming-ը պատրաստել էր բազմաթիվ անակնկալներ՝ հնարավորություն տալով խաղալ նարդի միմյանց, ինչպես նաև մեր պրոֆեսիոնալ և հմայիչ «նարդիստուհիների» հետ: Նաև հատկացվել էր հատուկ ակտիվ անկյուն «Ջուխտ» խաղի համար․ բոլոր նրանք, ովքեր կարողացան մեծ փափուկ զառերով 4 փորձից 2 նույն զույգ նետել, արժանացան հատուկ նվերների։ Ի դեպ, «Ջուխտ» ֆունկցիան օնլայն տարբերակով կմեկնարկի մարտի 25-ից։ Այն հնարավորություն կտա TotoGaming-ի բոլոր նարդի խաղացողներին մեկ խաղում 4 անգամ նույն զույգը կազմելու դեպքում շահել խաղադրույքի 10-ապատիկը՝ անկախ խաղի ելքից։ 2 000 000 դրամ ֆոնդով առաջնության 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Աբրահամ Արշակյանը, որը շահեց 1 000 000 դրամ մրցանակ, 2–րդ հորիզոնականը՝ Ալլա Մարգարյանը՝ 500 000 դրամ և 3–րդ հորիզոնականը՝ Ալեքսանդր Վարդանյանը՝ 200 000 դրամ: Մրցանակային ֆոնդի մնացած մասը բաշխվեց մնացած 13 խաղացողների միջև։ Հիշեցնենք, որ ՏոտոՆարդիի առաջնության օնլայն փուլը մեկնարկել էր 2017 թ.–ի հունվարի 20-ին։ Առաջնության եզրափակիչ փուլին մասնակցեց 16 մասնակից՝ օնլայն առաջնության արդյունքում հիմնական փուլ անցած 14 մասնակից և նախընտրական փուլի արդյունքում ընտրված 2 մասնակիցները: TotoGaming-ը շնորհավորում է բոլոր հաղթողներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին և հյուրերին՝ նարդու միջազգային օրը միասին անցկացնելու և հետաքրքիր խաղ ցուցադրելու համար։ Իսկ շուտով մեծ ուրախություն է սպասում նաև բլոտի սիրահարներին՝ ապրիլի 9-ին տեղի կունենա նաև բլոտի «BLOTOTO» առաջնությունը, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ [url=http://www.totogaming.am/]www.totogaming.am[/url] կայքում։ Հետևե՛ք նորություններին և մասնակցե՛ք։ [url=http://www.totogaming.am/]www.totogaming.am[/url]

Նմանատիպ նյութեր