211652_close_icon
views-count2464 դիտում article-date 11:05 21-03-2017

Պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2.7 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան: Մեր տեղեկությունը ստուգելու նպատակով զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ: [b]Տեղեկություն ունենք, որ թռչնաբուծական ֆաբրիկա եք գնել...:[/b] Այո, այո: [b]Որի արժեքը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարը:[/b] Չէ, չէ: Արժեքային մասով ես չեմ ուզում ընդհանրապես խոսել, դուք քիչ գումար եք ասում, շատ արժի, բայց ամբողջությամբ, 100 տոկոսով վարկավորված գումար է: Ես մեկ տոկոս ներդրում չեմ արել, իսկ թռչնաբուծարանի արժեքն ավելի բարձր է, քիչ թիվ եք ասում դուք: Պարզապես, ես այս տարիների ընթացքում պետք է աշխատեմ արդյունավետությամբ, որպեսզի կարողանամ վճարել այդ վարկը: Ես նաև քաղավիացիայից դուրս եմ եկել նաև այդ նպատակով, որ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեմ և այդ առաջարկն ինձ համար ընդունելի էր: Ես գտա, որ կկարողանամ արդյունավետ աշխատել, իմ պայմանն էլ եղել է, որ ես նմանատիպ դրամական միջոցներ չունեմ, որպեսզի այդ գործարքի տակ մտնեմ և վարկավորման աշխատանք ենք սկսել: [b]Եթե պատգամավոր դառնաք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեռնարկատիրական գործունեությունն ու օրենսդրականը համատեղելիս:[/b] Դա օրենսդրությամբ կարգավորվող տարբերակ ունի: Կան պաշտոններ, որտեղ պաշտոնյաները նման դեպքերում պետք է հավատարմագրային կառավարման հանձնեն դա: Աստված տա, որ այդ հաջողությունն ունենանք, ես օրենսդրությամբ ամենամեծ բծախնդրությամբ այդ լուծումը տալու եմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր