211652_close_icon
views-count2883 դիտում article-date 14:41 21-03-2017

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատները հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների զոհերի հարազատները դատական հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ, հաղորդում է Ria Novosti-ն։ Ըստ BuzzFeed-ի՝ վերջիններս սաուդյան չինովնիկներին մեղադրում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մեջ։ 135 էջանոց կոլեկտիվ հայցը ներկայացվել է Մանհեթթենի դաշնային դատարան 800 անձանց կողմից։ Հայցվորները պահանջելու են նյութական փոխհատուցում, սակայն փոխհատուցման չափը չի նշվում։ Բացի դրանից, վերջիններս Սաուդյան Արաբիայի կառավարությանը մեղադրում են նրանում, որ նա ճանաչել է «Ալ-Քաիդա»-ի կողմից 3 օդանավերի առևանգմանը մասնակից առնվազն 3 անձանց և լռել է։ Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս Սեպտեմբերի 11-ի զոհերի ժառանգներին Սաուդյան Արաբիայի դեմ հայց ներկայացնել, քանի որ ահաբեկիչների մեծ մասը այդ թագավորության քաղաքացիներ են եղել։

Նմանատիպ նյութեր