211652_close_icon
views-count1431 դիտում article-date 11:39 21-03-2017

Ճապոնիան ու Ֆրանսիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի ոլորտում

Ճապոնիայի և Ֆրանսիայի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցելու շուրջ; Այդ մասին, ինչպես հայտնում է Tass-ը, համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ «Ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցելու և այդ համագործակցությունը զարգացնելու շուրջ պայմանավորվածությունը մեծ նշանակություն ունի մեզ համար»,-ընդգծել է Աբեն։ Նշվում է, որ վերջիններս նույնիսկ այցելել են գործարքի կնքման արարողությանը, որի շրջանակներում Mitsubishi Heavy Industries и Japan Nuclear Fuel ընկերությունները ձեռք են բերելու ֆրանսիական Areva ընկերության կողմից կառուցվելիք միջուկային վառելիքի մշակման գործարանի բաժնետոմսերի 5%-ը։

Նմանատիպ նյութեր