211652_close_icon
views-count2516 դիտում article-date 11:13 21-03-2017

ԱՄՆ-ն սահմանափակում է 8 երկրներից օդանավերով էլեկտրոնիկայի տեղափոխումը

Ամերիկյան իշխանությունները պատրաստվում են սահմանափակել օդանավերում ձեռքի ուղեբեռ հանդիսացող էլեկտրական սարքավորումների քանակը, այնպիսին, ինչպիսին նոթբուքերն ու պլանշետներն են, հաղորդում է BBC-ն։ Մասնավորապես, սահմանափակումը կտարածվի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 8 երկրների վրա։ Դեռևս պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ արված չէ, սակայն ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը այդ մասին կհայտարարի, ամենայն հավանականությամբ, այսօր։ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրը BBC-ին հայտնել է, որ սահմանափակումները կվերաբերեն 9 ավիաընկերություններին, որոնք չվերթներ են իրականացնում դեպի ԱՄՆ։

Նմանատիպ նյութեր