211652_close_icon
views-count5439 դիտում article-date 14:15 21-03-2017

«Յոհան Սեբաստիան Բախը հարմոնիայի նախահայրն է»․ Լյուդվիգ վան Բեթհովեն

Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Հիմքում հումանիստական ու ժողովրդային, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումն են և նոր շրջան են բացել երաժշտության պատմության մեջ։ Այդ արվեստում լիակատար ծաղկել և կատարելապես միավորվել են երկու տարբեր՝ պոլիֆոնիայի տիրապետության և հարմոնիայի զարգացման դարաշրջանների երաժշտական ոճերը։ Իր ստեղծագործություններում բարձրագույն զարգացման հասցնելով պոլիֆոնիայի արվեստը՝ Բախը միևնույն ժամանակ հարմոնիայի մեծագույն նորարար էր (Բեթհովենի բնորոշմամբ՝ «Բախը հարմոնիայի նախահայրն է»)։ Կյանքի երևույթների լայն ընդգրկումը, կերպարների ու տրամադրությունների կենսունակությունը, գաղափարների համամարդկայնությունը, էթիկական վեհությունն ու ազնվությունը բնորոշ են Բախի ստեղծագործություններին։ Նրանցում մտքի խորությանը զուգակցվում է զգացմունքի արտահայտման ուժը, բարձրագույն վարպետությանը՝ հանրամատչելիությունը, երևակայության համարձակ թռիչքն ու ռացիոնալիստական խստությունը, պաթետիկական ու հայեցողականությունը։ Բախի երկերում վիպական, դրամատիկական ու քնարական կերպարները միավորված են բացառիկ տրամաբանված ու գեղեցիկ երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ բանաստեղծականությունը։

Նմանատիպ նյութեր