211652_close_icon
views-count5147 դիտում article-date 22:35 20-03-2017

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Մարտի 20-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում՝ ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել ԳԱԶել մակնիշի 35 FF 136 և Mercedes մակնիշի 24 LՍ 486 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր