211652_close_icon
views-count2786 դիտում article-date 19:59 20-03-2017

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր