211652_close_icon
views-count4074 դիտում article-date 18:52 20-03-2017

«Բարսելոնան» կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդը

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել էր «Վալենսիային» և զարմանալի ռեկորդ սահմանել: Այս մրցաշրջանի 28 տուրերի ընթացքում կատալոնացիները ոչ մի կարմիր քարտ չեն ստացել և նրանց դարպասին ոչ մի 11 մետրանոց հարված չի նշանակվել: Վերջին անգամ Պրիմերայում նման բան տեղի էր ունեցել 1970/71 մրցաշրջանում: Ուշագրավ է, որ «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղում Մեսին գոլերից մեկը խփեց 11 մետրանոց հարվածից, իսկ հյուրերի պաշտպան Էլիակմ Մանգալյան 1:1 հաշվի ժամանակ հեռացվեց խաղադաշտից:

Նմանատիպ նյութեր