211652_close_icon
views-count2449 դիտում article-date 19:02 20-03-2017

Մարտի 29-ին կմեկնարկի Brexit-ի գործընթացը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի մեկնարկը կտա մարտի 29-ին: Այս մասին հայտնում է TACC-ը: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուն տեղեկացրել է այդ մասին Եվրախորհրդարանի ղեկավարի գրասենյակին: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, ինչպես սպասվում է, կտևի երկու տարի: Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունիսի 23-ին հանրաքվեում Անգլիան և Ուելսը կողմ քվեարկեցին Brexit-ին, իսկ միևնույն ժամանակ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան քվեարկեցին Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմում մնալուն:

Նմանատիպ նյութեր