211652_close_icon
views-count12851 դիտում article-date 23:30 20-03-2017

Բանվոր-ակտիվիստը, քաղբանտարկյալ-պատգամավորը, աննկուն ոգին ու նահատակը. Բոբի Սենդս

«Ես ընդամենը մի բանվոր տղա էի ազգայնական գետոյից։ Ճնշումներն են, որ ծնում են ազատության հեղափոխական ոգին»։ Իր մասին ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է հացադուլավոր Ռոբերտ Ջերարդ Սենդսը, որը հայտնի է որպես Բոբի Սենդս: Նա Իռլանդիայի հանրապետական բանակի անդամ էր, պայքարում էր Իռլանդիայի միավորման համար և մահացավ բանտում՝ հացադուլից: Բոբի Սենդսն ծնվել է Բելֆաստում։ Նա ընտանիքի 4 զավակներից մեծն էր։ Վաղ տարիքից Սենդսի կյանքում մեծ իրարանցում էին առաջացրել սուր պառակտումները, բախումներն ու ահաբեկչությունները, որոնք ցնցում էին Իռլանդիան: [img]http://shamshyan.com/ups/images/0847523001490018212809450.jpg[/img] [i]Բոբի Սենդսը ընկերների հետ[/i] 1972 թվականին 18-ամյա Սենդսը միացավ իռլանդացիների հանրապետական շարժմանը։ Բոբիի այս ակտիվությունը գրավեց բրիտանական իշխանությունների ուշադրությունը: Եվ Բոբին այդ տարի ձերբակալվեց տանը հրազեն պահելու մեղադրանքով։ Սենդսի կյանքի հաջորդ երեք տարիներն անցան ճաղերի ետևում։ Ազատվելուց հետո նա կրկին միացավ շարժմանը՝ որպես ակտիվիստ աչքի ընկնելով Թվինբրուկի շրջանում համայնքային խնդիրների լուծման համար պայքարում: [img]http://shamshyan.com/ups/images/0598390001490018225197804.jpg[/img] [i]Իռլանդացի հացադուլավորների որմնանկարը Բելֆաստում[/i] 1976-ին նա կրկին ձերբակալվեց՝ այս անգամ մեղադրվելով կահույքի մեծ ընկերությունում պայթյունի իրականացման և դրան հաջորդած զինված ընդհարմանը մասնակցելու մեջ։ Նա դիմացավ դաժան հարցաքննությանն ու դրան հաջորդած դատավարությանը, որն ի հայտ բերեց կասկածելի ապացույց Սենդսի և այլ երեք անձանց՝ հարձակման հետ կապ ունենալու վերաբերյալ, ինչից հետո Սենդսը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման և տեղափոխվեց «Մեյզ» բանտ, որը 1971-2000 թթ-ից իռլանդացի քաղբանտարկյալների կալանավայրն էր և գտնվում էր Բելֆաստի տարածքից դուրս: 1976-ից սկսված Հյուսիսային Իռլանդիայի հնգամյա հակամարտությունը գագաթնակետին հասավ 1981-ին, երբ մի խումբ իռլանդացի անկախականներ բանտում խմբակային հացադուլ սկսեցին: Իռլանդացի քաղբանտարկյալները պահանջում էին վերացնել «հատուկ կարգավիճակը», որը տրվում էր իռլանդական շարժման մասնակից ձերբակալվածներին։ Միջազգային ԶԼՄ-ների կողմից հացադուլի լուսաբանումը մեծացրեց հացադուլավորների, ինչպես նաև իռլանդացիների շարժման նկատմամբ միջազգային ուշադրությունը: [img]http://shamshyan.com/ups/images/0652764001490018237532177.jpg[/img] [i]1981-ի հացադուլի 25 ամյակի առթիվ տեղադրված վահանակ[/i] Որպես քաղբանտարկյալ՝ Սենդսն աննկուն պայքար էր մղում բանտային պայմանների բարեփոխումների համար, դիմակայում բրիտանական իշխանություններին, և իր անբռնազբոս արտահայտությունների համար հաճախ բանտարկվում մենախցում։ Սենդսն ու ընկերներն իսկական քաղբանտարկյալներ էին, այլ ոչ քրեական հանցագործներ, ինչպես պնդում էր բրիտանական կառավարությունը։ 1981-ի մարտի 1-ին, Սենդսը և հանրապետական 9 այլ բանտարկյալներ «Մեյզ» բանտի H հարկաբաժնում հայտարարեց հացադուլ: [img]http://shamshyan.com/ups/images/0565543001490018250893043.jpg[/img] [i]«Մեյզ» բանտի H հարկաբաժնի միջանցքներից մեկն այսօր[/i] Հացադուլավորները պահանջում էին՝ բանտային արտահագուստ չկրելու իրավունք, բանտային աշխատանք չկատարելու իրավունք, այլ բանտարկյալների հետ շփվելու, նաև կրթական և զվարճանքի միջոցառումներ կազմակերպելու իրավունք, շաբաթական մեկ այցելության, մեկ նամակ և մեկ ծանրոց ստանալու իրավունք, լրիվ ներման իրավունք: [img]http://shamshyan.com/ups/images/0112426001490018261486836.jpg[/img] [i]Բոբի Սենդսը հացադուլի ժամանակ[/i] 1981 թվականի ապրիլին սրտի կաթվածից մահացավ Հարավային Տրիոն շրջանից ընտրված խորհրդարանի անդամ իռլանդական հանրապետական Ֆրենկ Մագուայերը։ Մարտի 26-ին անազատության մեջ գտնվող Բոբի Սենդսը թափուր ընտրատարածքում առաջադրվեց պատգամավորի թեկանածու և ապրիլի 9-ին ընտրվեց՝ ստանալով 30.493 ձայն՝ դառնալով Խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը։ Մեկ ամիս չանցած Սենդսը մահացավ բանտում՝ առանց երբևէ իր պատգամավորական «տեղը» զբաղեցնելու։ [img]http://shamshyan.com/ups/images/042188700149001830187940.jpg[/img] [i]Ի պաշտպանություն Բոբի Սենդսի ծավալվել էր «Բոլորս Սենդս ենք» հասարակական շարժում[/i] 1981-ի մայիսի 5-ի առավոտյան՝ 66-օրյա հացադուլից հետո, Սենդսը մահացավ 27 տարեկանում։ Նա կյանքի վերջին օրերին այնքան փխրուն էր դարձել, որ օրերն անցկացնում էր ջրով ցողված անկողնում՝ պաշտպանելու հյուծված մարմինը։ [img]http://shamshyan.com/ups/images/0573071001490018284473309.jpeg[/img] [i]Բոբի Սենդսի թաղումը[/i] Մահվան լուրը խռովությունների ալիք բարձրացրեց։ Մայիսի 7-ին Սենդսի թաղմանը ներկա էր 100.000 մարդ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը Սենդսի մահվան կապակցությամբ նշեց․ «Պարոն Սենդսը քրեական դատապարտյալ էր։ Նա ընտրեց իր սեփական կյանքը։ Դա մի ընտրություն էր, որն իր կազմակերպությունն իր զոհերից շատերին թույլ չէր տալիս»։ [img]http://shamshyan.com/ups/images/0589934001490018655180035.jpg[/img] [i]Վարչապետ Մարգարեթ Թետչեր[/i] Հաջորդ 7 ամիսների ընթացքում մահացան մյուս 9 հացադուլավորները։ Խմբակային հացադուլը ավարտվեց 1981-ի հոկտեմբերի 3-ին։ Այդ պահին հացադուլի մեջ էին վեց հոգի։ Ի վերջո, բրիտանական կառավարությունը համապատասխան քաղաքական ճանաչում տվեց բանտարկյալներին և բավարարեց 5 պահանջները։ [img]http://shamshyan.com/ups/images/0831165001490018270187558.jpg[/img] [i]Բոբի Սենդսի որմնանկարը Բելֆաստում[/i] Հացադուլը հանգեցրեց Իռլանդական ազգայնականների արմատականացմանը, և Իռլանդիայի պառլամենտում մեծամասնություն կազմեցին Sinn Féin-ական («Մենք ինքներս») կուսակցությունները, որոնք դեմ չեն զինված պայքարին և ձգտում են Իռլանդիայի միավորմանը։ [img]http://shamshyan.com/ups/images/0089832001490018376708948.jpg[/img] [i]Երթ նվիրված Բոբի Սենդսի հիշատակին[/i] Յուրաքանչյուր տարի հացադուլավորների հիշատակի արարողություններ են տեղի ունենում ամբողջ Իռլանդիայում, իսկ Բելֆաստում՝ հիշատակին նվիրված երթ, որը ներառում է նաև Բոբի Սենդսի հիշատակի դասախոսություն։ Ֆրանսիայի մի քանի քաղաքների փողոցներ անվանակոչվել են նրա անունով։ Թեհրանում բրիտանական դեսպանատան կողքով ձգվող փողոցը, որը նախկինում կրում էր Ուինսթոն Չերչիլի անունը, այժմ կրում է Բոբի Սենդսի անունը։ [img]http://shamshyan.com/ups/images/0432545001490018396873459.jpg[/img] [i]Հուշաքար, Բոգսայդում, H տառի տեսքը խորհրդանշում է «Մեյզ» բանտի «H» մասնաշենքը: Հուշատախտակը Քրոսմագլենում:[/i] Բոբի Սենդսի և ընկերների հացադուլի թեմաներով բազմաթիվ ֆիլմեր է նկարահանվել՝ «Որդիներ», «Սով», 66-օրյա հացադուլ և այլն։

Նմանատիպ նյութեր