Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը
2017.03.20 17:25


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք ու Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+