211652_close_icon
views-count3224 դիտում article-date 16:59 20-03-2017

Գանայում հսկայական ծառի տապալվելու հետևանքով 20-ից ավելի դպրոցականներ են մահացել

Գանայի կենտրոնական հատվածում առնվազն 20 դպրոցականներ են մահացել հսկայական ծառի տապալվելու հետևանքով, հաղորդում է mignews.ru-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Կինտամպո քաղաքի մոտ գտնվող զբոսաշրջիկների սիրելի վայրում՝ ջրվեժի մոտ։ Տեղի փրկարարներն ու ոստիկանները հայտնել են, որ ծառը միանգամից բարձրացած ուժեղ քամու վայր է ընկել և սպանել ջրվեժի տակ լողացող դպրոցականներին։ Նրանց մեջ նաև զբոսաշրջիկներ կան։ Նրանցից 18-ը մահացել են տեղում, իսկ մյուսները ավելի ուշ՝ հիվանդանոցում։ Հաղորդվում է նաև տասնյակ վիրավորների մասին։

Նմանատիպ նյութեր