211652_close_icon
views-count4664 դիտում article-date 15:17 20-03-2017

Վրաստանում ներդրումներ են անում Ադրբեջանը, Թուրքիան, ՄԹ-ն, ԱՄՆ-ը, Պանաման, Կիպրոսը, ինչպես նաև՝ Հայաստանը

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Վրաստանում 2016թ.-ին կազմել է 1մլրդ 645 մլն 368 հազար 600 դոլար, ինչը 5%-ով գերազանցում է 2015թ.-ի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալին: Այս մասին հայտնում է [url=http://jnews.ge/am/?p=10671#.WNBVqdIrJdg]jnews.ge[/url] կայքը: Ամենից շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ արվել են տրանսպորտի և կապի ոլորտում` 645 մլն դոլար (ընդհանուր ներդրումների 39%-ը): Երկրորդ տեղում է էներգետիկայի ոլորտը՝ 203 մլն դոլար: Երրորդ տեղում շինարարությունը՝ 163 մլն դոլար: 2016թ. չորրորդ եռամսյակում խոշորագույն օտարերկրյա ներդրողն Ադրբեջանն է (ներդրումների ընդհանուր ծավալի 44%-ը նշված ժամանակահատվածում), Թուրքիան 23%, Մեծ Բրիտանիան` 12%: 2012թ.-ից մինչ 2016թ. ընկած ժամանակահատվածում Վրաստանի խոշորագույն ներդրողներն են` Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Պանաման, Միացյալ Նահանգները, Կիպրոսը: [url=http://jnews.ge/am/?p=10719#.WNBVotIrJdg]jnews.ge[/url]-ն նաև հայտնում է, որ 2012-2016 թվականներին վրացական տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները Հայաստանից կազմել են մոտ մլն: 2012-ին գրանցվել էր մոտ .9 մլն ուղղակի ներդրում, 2013-ին՝ .7 մլն, 2015-ին՝ մոտ մլն ուղղակի ներդրում: Իսկ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունից ուղղակի ներդրումները կազմել են .6 մլն:

Նմանատիպ նյութեր