211652_close_icon
views-count2980 դիտում article-date 12:28 20-03-2017

Դոնալդ Թրամփի վարկանիշն ամերիկացիների շրջանում կտրուկ նվազել է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի վայելում իր քաղաքացիների համակրանքն ու աջակցությունը այնքան, որքան մինչև նախագահի պաշտոնում իր ընտրվելու ժամանակահատվածում էր։ Այդ մասին վկայում են Գելլափի ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է BBC-ն։ Ըստ այդ արդյունքների՝ մարտի 19-ի դրությամբ, Թրամփին հարցվածներից տարեց բնակչության աջակցության ցուցանիշն իջել է մինչև 37%, իսկ հարցվածների 58%-ն էլ դժգոհությամբ է արտահայտվել նրա աշխատանքի մասին։ Դեռ 1 շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի վարկանիշը կազմում էր 45%։

Նմանատիպ նյութեր