211652_close_icon
views-count10727 դիտում article-date 09:35 20-03-2017

Ստեփանավանի Արվեստի դպրոցի սաները «Արտ Մյուզիք» VIII մրցույթ-փառատոնում 1-ին հորիզոնականն են զբաղեցրել

Մարտի 18-ին Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Արտ Մյուզիք» VIII մրցույթ-փառատոնը։ Փառատոնին տարբեր անվանակարգերում մասնակցել են ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, Ջավախքից, Թբիլիսիից։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արվեստի դպրոցի սաները փառատոնում «Վոկալ» անվանակարգում զբաղեցրին 1-ին պատվավոր հորիզոնականը՝ 60 միավորից վաստակելով 59-ը։ Երգչախումբը կատարել է «Հայաստան» և «Ինքնահավան» երգերը։ Երգչախմբի վոկալիստ, խմբի կոնցերտմեստեր Գայանե Պեպելյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաները տաղանդավոր են, սակայն նաև շատ են աշխատել, իսկ արդար և պրոֆեսիոնալ ժյուրին իր գնահատականներով փաստեց, որ նրանք լավագույնն են։ Ստեփանավանի արվեստի դպրոցի սաներն իրենց հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն են համարում, ինչպես նաև պրոֆեսիոնալ և հոգատար ուսուցչին՝ Գայանե Պեպելյանին։ «Մեր հաջողության գաղտնիքը մեր աշխատասիրությունն է, սերը դեպի երգ-երաժշտությունը և, իհարկե, սիրելի ընկեր Պեպելյանը, ով ողջ պարապմունքների ընթացքում այնպես է մեզ պարապել, որ մենք անգամ 1 նոտա սխալ չերգենք»,-ասաց արվեստի դպրոցի սան Արփինե Գևորգյանը։ Սաների մեծամասնությունը սպասում էր հաղթանակի, քանզի մրցույթ-փառատոններում առաջատար հորիզոնականներ զբաղեցնելը նրանց համար ավանդույթ է դարձել: Այս հաղթանակով երգչախումբն ու նրանց ղեկավարը չեն բավարարվում։ Նպատակ ունեն բոլոր առիթներով բարձր պահել հայրենի քաղաքի՝ Ստեփանավանի պատիվը։ Մնում է միայն հիշեցնել, որ երբ միանում են տաղանդն ու աշխատասիրությունը, հաղթանակն անխուսափելի է դառնում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է սաներին և նրանց ուսուցչին՝ մաղթելով նոր հաղթանակներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր