211652_close_icon
views-count10373 դիտում article-date 09:09 20-03-2017

Այսօր հայ գուսան և երգահան Շերամի ծննդյան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շերամը տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12-13 տարեկանից երգեր է հորինել։ Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր։ Շերամը ունեցել է նաև իր խումբը։ 1905-ին նա իր խմբով այցելել է Էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։ 1915-1935–ին Շերամը ապրել է Թիֆլիսում։ 1935-ին Շերամը տեղափոխվել է Երևան։ Որպես ստեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավայրում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը։ Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե՝ գեղջկական և թե՝ քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղակակների գունեղությունն ու հուզականությունը։ Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր