211652_close_icon
views-count13118 դիտում article-date 21:38 19-03-2017

Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց պոկել է քամին

Պալեոլիթի ժամանակաշրջանում միջատներից «Մեծազոր մայր» աստվածուհի ներկայացվողը թիթեռի տեսք ուներ։ Ացտեկների մոտ թիթեռը արվեստի, խաղերի, գեղեցկության, բուսականության, գարնան ու սիրո աստված Շոչիպիլիի ատրիբուտներից մեկն էր։ Համաձայն հարավամերիկյան հնդկացիների լեգենդների՝ մորֆոները մեռած մարդկանց հոգիներն են, վերև ձգտող, իսկ այս թիթեռների տեղական անվանումը կարելի է թարգմանել որպես «երկնքի մասնիկ՝ ընկած գետնին»։ Հին հռոմեացիները կարծում էին, որ թիթեռները ծաղիկներ են, որոնց պոկել է քամին։ Նրանք նաև թիթեռներն անվանում էին «feralis»՝ վայրագ և հավատում էին, որ նրանք կարող են նախազգուշացնել պատերազմի մասին։ Հին հույները համարում էին, որ թիթեռը հոգու անմահության խորհրդանիշն է։ Բուդդայականները թիթեռներին վերաբերվում են խոր հարգանքով, որովհետև հենց թիթեռներին դիմեց Բուդդան իր քարոզով։

Նմանատիպ նյութեր