211652_close_icon
views-count27741 դիտում article-date 21:05 19-03-2017

«Փողը վերջին բանն է, որի մասին մտածում եմ, քանի որ մոտակա մի քանի հարյուրամյակը ես հանգիստ կարող եմ ապրել»․ Կիանու Ռիվզ

Կիանու Ռիվզը քաղցկեղով հիվանդների համար բարեգործական հիմնադրամ է բացել, որոշելով այն իր անունով չկոչել։ Նաև քաղցկեղով զբաղվող մի շարք կազմակերպությունների է սատարում։ Քույրը՝ Քիմը, տասնամյակից ավել պայքարում է լեյկոզի դեմ։ Մի քանի անգամ հաղորդել են, որ Ռիվզը «Մատրիցա»-ի սիքվելների 114 միլիոն դոլար հոնորարի մոտ 80 միլիոն դոլարը տվել է դիմահարդարների ու հատուկ էֆֆեկտներ կազմակերպողներին։ Նա ասել է․ «Փողը վերջին բանն է, որի մասին մտածում եմ։ Ես աշխատածովս մոտակա մի քանի հարյուրամյակ հանգիստ կարող եմ ապրել»։ Այդուամենայնիվ, այլ աղբյուրներ պնդում են, որ նվիրատվության մասին պատմությունն ուղղակի լեգենդ է ու փաստում դա աշխատակիցների հետ հարցազրույցներով։ Իրականում հայտնի նվիրատվության պատմությունը վերաբերում է Ռիվզի ու ֆիլմի արտրադողների գործարքին․ արտրադրողները վախենում էին, որ ֆիլմի շահությը չի ծածկի հատուկ էֆֆեկտների համար ծախսված գումարները։ Այդպիսով, Ռիվզը տոմսերի վաճառքից ստացված գումարի իր չափաբաժնի որոշակի տոկոս է խոստանում արտադրողներին։ Գումարը, որը Ռիվզը ստացել է տոմսերի վաճառքից, որոշ աղբյուրներ մոտավոր գնահատում են 38 միլիոն դոլար, որն ավելացվել է ամբողջ ֆիլմի բյուջետում և չի գնացել ուղղակի հատուկ էֆֆեկտների թիմին։

Նմանատիպ նյութեր