211652_close_icon
views-count4961 դիտում article-date 16:33 19-03-2017

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել. «Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը եւ մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ: Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել»,- ասաց Աշոտ Վարդապետյանը:

Նմանատիպ նյութեր