211652_close_icon
views-count2674 դիտում article-date 11:04 19-03-2017

Ռայան Գիգզ. ԱՊԼ-ում ուժեղ ֆուտբոլիստներ քիչ կան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը նշել է, որ բարձրակարգ խաղացողների պակասի պատճառով անգլիական ակումբները շուտ դուրս թռան Չեմպիոնների լիգայից: «Այժմ տեսնում ենք, որ ԱՊԼ-ում այդպիսի բարձրակարգ խաղացողներ չկան, ինչպիսիք կային 2005-2012 թվականներին: Դրա պատճառով անգլիական գրեթե բոլոր ակումբները դուրս թռան ՉԼ-ից: Բոլոր լավագույն խաղացողները գտնվում են այլ տեղերում, բայց` հաստատ ոչ ԱՊԼ-ում: Բացի Սերխիո Ագուերոյից և Ալեքսիս Սանչեսից համաշխարհային կարգի այլ ֆուտբոլիստներ չկան Չեմպիոնների լիգայում հանդես եկող անգլիական ակումբներում: Եվ առանց նման խաղացողների «Լեսթերն» այդքան հեռու գնաց: Դա իսկապես զարմացնում է, հատկապես, եթե տեսնենք «Բարսելոնայի» ու «Ռեալի» կազմերը», ասել է Գիգզը:

Նմանատիպ նյութեր