211652_close_icon
views-count6652 դիտում article-date 21:57 18-03-2017

Իրավիճակը «խաչմերուկային» է, պետք է թույլ չտալ, որ վերաճի հակամարտության. Վան Յի

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր ժամանել է Չինաստան: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ, իսկ վաղը հանդիպելու է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-asia-china-39313654]BBC[/url]-ն: Չինաստանը համարվում է Հյուսիսային Կորեային դաշնակից երկիր և ցանկության դեպքում կարող է ազդեցություն ունենալ Փհենյանի վրա՝ դադարեցնելու համար հրթիռային փորձարկումները և հարևան պետությունների ուղղված սպառնալիքները: Չինաստանի արտգործնախարար Վան Յին Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իրավիճակը «խաչմերուկային» է, և պետք է թույլ չտալ, որ այն վերաճի հակամարտության: Հյուսիսային Կորեան աշխատում է միջուկային հրթիռների արտադրության վրա, որոնք կարող են հասնել ԱՄՆ: Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան փորձարկել է չորս բալիստիկ հրթիռներ, անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը: Նախօրեին Սեուլում ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել էր, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի սպառնալ, նրան զսպելու համար ԱՄՆ-ի պատասխանը կլինի սեղանի վրա:

Նմանատիպ նյութեր