211652_close_icon
views-count34737 դիտում article-date 21:32 18-03-2017

Մինչ որոշ պատգամավորներ ընտրողներին որպես «ընտրակաշառք» նվիրում են «NIVEA» ապրանքանիշի թանկարժեք ու որակյալ նվերներ, Հայաստանի լրագրողները նվեր արեցին «NIVEA» ֆուտբոլային թիմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 18-ին, Սլավոնական համալսարանի արհեստական խոտածածկով մարզադաշտում մեկնարկեց մինի ֆուտբոլի Հայաստանի 5-րդ առաջնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ առաջնության անդրանիկ տուրում Հայաստանի լրագրողների հավաքականը հանդիպեց «NIVEA» թիմին։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ լրագրողների թիմի։ Գոլերի հեղինակ դարձան Հովհաննես Մելքոնյանն ու Դավիթ Ալավերդյանը։ Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 13 թիմ, որոնք ընդգրկվել են 3 խմբում: Առաջնության լավագույն թիմերը կստանան եվրոպական Չեմպիոնների լիգային մասնակցելու հայտ ներկայացնելու իրավունք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+

Նմանատիպ նյութեր