211652_close_icon
views-count19084 դիտում article-date 21:17 18-03-2017

Արտառոց «օդային» պատերազմ` Արսեն Վենգերի համար. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում` «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից (1:3) առաջ «Արսենալի» երկրպագուները ակումբի ղեկավարությանը հերթական անգամ հիշեցրել են, թե ինչպես են վերաբերվում գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Բավական արտառոց պատկեր է ստացվել: Նախ, «Վեսթ Բրոմվիչի» «Հոթորնս» մարզադաշտի վրայով թռել է ինքնաթիռ` «Ոչ մի պայմանագիր: Վենգեր` հեռացիր» պաստառով: Սրանով երկրպագուները իրենց դժգոհությունն են հայտնում լոնդոնյան ակումբի` վերջին շրջանի ծայրաստիճան անհաջող մրցելույթներից, որոնց արդյունքում թիմը 2-րդ տեղից իջել է 5-րդ տեղ: Քիչ անց երկրորդ ինքնաթիռն է մարզադաշտի վրայով անցել, ու արդեն այլ պաստառով` «Մենք հավատում ենք Արսենին»: Սրանով էլ երկրպագուների մի մասը իր վստահությունն է հայտնում թիմի պատմության լավագույն մարզչին, որն արդեն ավելի քան 20 տարի ղեկավարում է «Արսենալը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր