211652_close_icon
views-count15744 դիտում article-date 22:50 18-03-2017

Վրաստանում ձերբակալվել են 8 քաղաքացիներ, ովքեր կապ ունեն Բաթում քաղաքում տեղի ունեցած բախումների հետ

Ինչպես հաղորդում են ռուսական ու վրացական լրատվական գործակալությունները, Վրաստանում ձերբակալվել են 8 քաղաքացիներ, ովքեր կապ ունեն Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածներին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ Վրաստանի Բաթում քաղաքի Ճավճավաձե փողոցում մարտի 12-ին ցուցարարներն անկարգություններ էին հրահրել։ Զանգվածային անկարգությունները ցրելու համար Վրաստանի ոստիկանությունն օգտագործել է ռետինե գնդակներ։ Բախումների արդյունքում տուժել է մոտ 30 մարդ։

Նմանատիպ նյութեր